Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Արամ Կարապետյանն ու «իշխանության վիրուսը»

Արամ Կարապետյանն ու  «իշխանության վիրուսը»
27.05.2014 | 00:11

Վերջերս մեր ընթերցողներից ոմանք մեզ էին դիմել հարցով, թե ինչու ձեր թերթում նախկինում հաճախ հյուրընկալվող ՆԺԿ ղեկավարն այլևս հարցազրույցներ չի տալիս: «Իրատեսից» նեղացե՞լ է»,-հարցնում էին նրանք: Այս հարցը փոխանցեցինք Արամ Կարապետյանին: Ահա թե ինչ պատասխանեց. «Ոչ մի նեղացածություն էլ չկա, ոչ մի բան էլ չի պատահել: Ձեր կոլեկտիվի, առավել ևս գլխավոր խմբագրի հետ տասնյակ և ավելի տարիներ մենք ընկերներ ենք: ՈՒղղակի «իշխանության վիրուսը» ժամանակավորապես ինձ հանել է քաղաքական դաշտից: Թոքաբորբ, բուժումներ, կաթիլայիններ: Էնպիսի վիրուս է, որ ինձ «դուրս է մղել»: Ապաքինվելուն պես խոստանում եմ ձեզ հետաքրքիր հարցազրույց տալ»:
ՆԺԿ ղեկավարին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում և հնարավորինս հեռու լինել «իշխանության վիրուսներից»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ